Մի չինացի նախկին ընկերուհուն 2 միլիոն յուան տվեց որպես «բաժանման վճար»: Երկուշաբթի առավոտյան Հանջոու քաղաքի բարերից մեկի տերերը տարօրինակ ճամպրուկ գտան: Անձնակազմը որոշել էր այն մոռացված իրերի սենյակ տանել, բայց երբ ճամպրուկը տեղափոխում էին, այն պատահական բացվեց: 

Դրա մեջ 2 միլիոն յուան (314 հազար դոլար) կար: Ճամպրուկը հանձնվեց ոստիկանությանը։ Դրա երիտասարդ սեփականատերը աղջկա հետ եկավ ոստիկանություն: Երիտասարդը ասաց, որ փողը բաժանվելու համար վճար էր: Աղջիկը 5 միլիոն յուան (787 հազար դոլար) էր ուզել, բայց տղան ընդամենը 2 միլիոնն էր բերել։

Աղջիկը տղայի գնալուց հետո ճամպրուկը թողել էր բարում, քանի որ նրան հարկավոր չէր այդ գումարը։ Հետո նա զանգել էր տղային, և նա վերադարձել էր գումարի հետևից, սակայն աշխատակիցները նրան ուղարկեցին ոստիկանության բաժանմունք։ 

Ոստիկանները մեղադրեցին տղային այդքան մեծ գումարի հետ անփույթ վարվելու մեջ, ինչին ի պատասխան երիտասարդը ուսերը թափահարելով հարցրեց՝ մի՞թե այդքան մեծ գումար է 2 մլն յուանը։ Նա պնդեց նաև, որ այդ գումարը վճարել է ընդամենն այդ աղջկանից բաժանվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել