Armenpress.am-ը գրում է.

Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ATO.RU կայքը:Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը: 

«Անցյալ տարի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացել էին և որոշ առումներով վերադարձել էին իրենց նախաճգնաժամային իրավիճակին, ինչը հանգեցրել է թռիչքների պահանջարկի ավելացմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա և վերականգնել կանոնավոր ավիաչվերթները»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

Երևան -Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել