Apple–ն ամերիկյան առաջին՝ երեք տրիլիոն արժեքով հանրային ընկերությունը դառնալու շեմին է։ 1976 թվականին Սթիվ Ջոբսի ավտոտնակում սկիզբ առած բիզնեսն արդեն հասել է տարեկան 229 միլիարդ դոլար շրջանառության, որը շատ երկրների համախառն ներքին արդյունքից ավելի շատ է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարվա ընթացքում Apple-ի բաժնետոմսերն աճել են 24%-ով, կարելի է ենթադրել, որ շուտով ընկերության բաժնետոմսերի գումարային արժեքը կարտահայտվի տասներեքանիշ թվերով։ Ինչ վերաբերում է Amazon.com-ին՝ այսօր դա իր արժեքով երկրորդ ամերիկյան ընկերությունն է։ Նրա արժեը 780 միլիարդ դոլար է կազմում, սակայն աճի արագությամբ այն գերազանցում է Apple-ին։ Վերջին 12 ամիսների ընթացքում Amazon-ի բաժնետոմսերն աճել են 70%–ով։

Երրորդ տեղում է Alphabet-ը՝ 765 միլիարդ դոլար ցուցանիշով, չորրորդում՝ Microsoft-ը՝ 749 միլիարդ դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել