Ես շատ բան սովորեցի, սակայն...
Ես սովորեցի չվախենալ ապագայից: Այն ապագայից, որը առանց նրա էի պատկերացնում:
Ես սովորեցի հանել ուղեղիցս այն միտքը, որ առանց նրա չեմ կարող: Կարողանում եմ, չէ՞:
Ես սովորեցի ներել: Այն դեպքում, երբ նա ինքն իրեն դժվար թե ների:
Ես սովորեցի չմրսել: Երբ դրսում +30 աստիճան է: Երբ նա ինձ չի գրկում:
Ես սովորեցի չմտածել: Ինչպե՞ս է արդյոք, որտե՞ղ է, ի՞նչ է անում:
Ես սովորեցի հավատալ: Որ մի օր ամեն ինչ լավ է լինելու:
Ես սովորեցի հանգիստ նայել նրա երջանիկ նկարներին ուրիշի հետ: Այն ժամանակվանից, երբ համակարգչի մկնիկը բռնելիս ձեռքս սկսեց չդողալ:
Ես սովորեցի սպասել: Չնայած  դրա կարիքը առանձնապես չկար:
Ես սովորեցի չհուսալքվել: Բայց իզուր:
Ես սովորեցի հանգիստ արձագանքել այն բառերին, որոնք շատ հաճախ նրանից էի լսում:
Ես սովորեցի հարմարվել: Ինքս ինձ:
Ես սովորեցի երջանկանալ: Ստիպված երջանկանալ...
Ես շատ բան սովորեցի: Սակայն չսովորեցի չսիրել: Քեզ չսիրել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել