Թերի Քեյլսվբերտը 2 տարեկան էր, երբ հանկարծահաս բռնկումից կորցրեց իր մարմնի գրեթե բոլոր անդամները: Այժմ նա 16 տարեկան է և ավարտելով միջնակարգ դպրոցը՝ որոշել է ուսումը շարունակել քոլեջում: Հայրը հպարտությամբ է խոսում դստեր այս քայլի մասին և ասում է, որ Թերրին կյանքում իսկական պայքարող է:
Թերրին չունի ձեռքեր, դեմքը գրեթե ամբողջությամբ այրված է, և անգամ 50 բարդ վիրահատությունները չեն հիասթափեցրել նրան: Նա օգնում է մարդկանց, ովքեր իր նույն խնդիրն ունեն և ասում, որ զայրանում է, երբ այսպիսի «փոքր դիպվածները» կարող են ապագայի պլանները խաթարել: Նա կենդանաբանություն է ուսումնասիրում և շատ հոգատար է կենդանիների նկատմամբ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել