Տիգրան Հայրապետյան քաղաքագետը հայկական մտաշխարհում երևաց պատմական կարևոր ու հազվագյուտ շրջադարձին, երբ հայ ժողովրդին կրկին շնորհվել էր ազգ դառնալու եւ պետություն կերտելու հնարավորությունը: Տիգրանը գտավ մեզ համար դեպի այս նեղ դուռն առաջնորդող ճանապարհը, որով քչերն են ի վիճակի անցնել, բայց որը նոր աշխարհակարգում արժանի տեղ ունենալու միակ հնարավորությունն է: Այդ ճանապարհը նա մեզ համար լուսավորեց Հոգու ազատության, Իմաստությամբ օծված ստեղծագործ Մտքի և Հավատի առաջնության խոսքով:

Նա  տառապում էր մարդկանց էությունն ու իրերի ընթացքը շրջափոխելու` հազարամյա անհնարինության գիտակցման ցավից, «ամենիմացության» խավարն ու թերհավատության թուխպը հաղթահարելու անզորությունից, մարդկանց կյանքի նորմալ ու սովորական հունն իր գոյությամբ խանգարելու և հասարակության համար այլևս ավելորդ լինելու զգացողությունից: 

«Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»,- սիրում էր կրկնել Տիգրան Հայրապետյանը: Հատիկը գնաց, որպեսզի մենք հասկերն արարենք…

Կենսագրությունը

Տիգրան

Հայրապետյան

մարդու մասին

Հարցազրույցներ Մտքեր
Պատմվածքներ

Քաղաքական

վերլուծություններ

Խմբագրական

հոդվածներ

Տիգրան

Հայրապետյանը

Ղարաբաղյան

հիմնախնդրի շուրջ

Նյութերը վերցված են Տիգրան Հայրապետյանի պաշտոնական կայքից

Տիգրան Հայրապետյանի հոդվածների բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է  Նազենի Ղարիբեանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել