Կուրտ Քոբեյնը մահացել է 1994թ.: Նա իր ողջ կարողությունը կտակել է իր փոքրիկ աղջկան, ով նրա մահվան ժամանակ 1 տարեկան էր: Աղջկա մանկությունն այդքան էլ հեշտ չի անցել: Երեխայի մորը մեկ անգամ չէ, որ փորձել են զրկել ծնողական իրավունքներից:

Ֆրենսիս Բին Քոբեյն

Ծնվել է օգոստոսի 18-ին 1992թ.: Նրան անվանել են շոտլանդական «Ֆրենսիս Մակի» խմբի պատվին: 

Արդեն 25-ամյա աղջիկն այժմ նկարչությամբ է զբաղվում, սակայն կար ժամանակ, որ որպես մոդել էր հանդես գալիս: Նրան առաջարկել են նաև նկարահանվել «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում, սակայն զբաղվածության պատճառով նա չի կարողացել մասնակցել նկարահանումներին: 

Աղջկա կարողությունը գնահատվում է 170 մլն դոլար: Նա ժառանգել է հոր կարողության 37%-ը: Հայտնի է, որ գումարի կեսը ծախսել է շքեղ տուն գնելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել