Տարոն Աճեմողլուն շատ հեռու ա աշխարհահռչակ լինելուց: Նոբելյան ստացած Պոլ Կրուգմանն ա աշխարհահռչակ: Նուրիել Ռուբինին է աշխարհահռչակ: Կոնստանտին Քուդջիևը, Ջոզեֆ Շտիգլիցը, Ֆուկույաման ու Գրինսփանը, Նասիմ Թալեբը ու նույնիսկ Արմինե Յալնիզյանին կարելի է համարել աշխարհահռչակ: Աճեմողլուն Փաշինյանի ուսապարկի կամ հազի նման բան է, զուտ անունն է հելել...

Աճեմողլուն ինստիտուցիոնալիստ տնտեսագետ է, ով անտեսում է տնտեսության վրա աշխարհաքաղաքական, մշակութային և այլ գործոնների ազդեցությունը: Տիգրան Սարգսյանը Աճեմողլուի հետ մեկ անգամ էր հանդիպել, ու կարծում եմ տեղում հասկացել էր էդ մարդու փուչ լինելը: Փաշինյանը, տնտեսությունից բացարձակ գաղափար չունենալով, ցավոք կարող ա չհասկանալ, որ Երևանի ԺՈՂ-ի ուսանողները կարան Տարոնին հում-հում ուտեն:

Աշխարհահռչակ մի հայ գիտնական իրոք կա։ Նրա անուն է Գեորգի Դերլուգյան: Իր ոլորտում նա երևի թոփ տասի մեջ կմտնի (իմ սուբյեկտիվ կարծիքով): Ընդ որում, այս մարդը Հայաստանը շատ լավ գիտի ու միշտ առանձնացել է գեր ադեկվատ գնահատականներով: Տեսնես Փաշինյանը նրա հետ կխոսի՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել