Առողջապահության Նախարարը հարցազրույցում ասել է.
«Պետք է մեր լավ օրինակով ցույց տանք, որ Հայաստանում գոյություն ունեն մեզ նման [աթեիստ] մարդիկ, որոնք այդքան էլ քիչ չեն եւ հասարակության ողջամիտ մասն են»։

էսպես մի նախադասությամբ ժողովրդի մի ստվար զանգված, երկրում գրանցված բոլոր կրոնական կազմակարպությունների ներկայցուցիչների, հոգևոր դասը՝ վերից՝ վար, հանել մոլագար, ոչ նորմալ կամ ոչ սթափ, ՈՂՋԱՄԻՏ լինելու նշա՞ն է:

Պարոն նախարար, կանաչ վալերյանա խմեք՝ հանգստացեք, ձեր ողջախոհությունը ագրեսիվ մոլեռանդություն է հիշեցնում (անկեղծ ասած ոչ ագրեսիվ աթեիստ դեռ չեմ տեսել):

Օքսֆորդ ու քեմբրիջ ավարտած գիտական կոչումներով հոգևորականներ ունենք, որ փռշտան՝ մի տաս քեզնից ողջախոհ դուրս կթռնի...

Աստված (որին նա չի հավատում) իրեն երկար կյանք տա, բայց վաղը որ մի բան լինի, ու տարածքի եպիսկոպոսը չթողնի եկեղեցի դնեն ՝ աթեիստ ու թեիստ ողջախոհներով վրա կտաք, չէ՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել