Հայրենական պատերազմից հետո շատ կարճ ժամանակում Սովետը ոտքի կանգնեց, հզոր տնտեսություն կառուցեց, մի քանի տարում ծնելության մեծ աճ գրանցվեց, և մեծ տեմպերով դարձավ հզոր գերտերություն...
Պատերազմներից 20 տարի հետո Գերմանիան հառնեց, դարձավ հզոր պետություն, Ճապոնիան դարձավ զարգացած պետություն, տո ողջ Եվրոպան ոտքի կանգնեց և այլն...
Ղարաբաղյան Հաղթանակը կերտվեց բացարձակ բարդակի ու ամենաթողության մթնոլորտում, 20 տարի անց դեռ «բարխատնի» բարդակ ա տիրում, տնտեսություն չկա, զոհված զինվորը մոռացված է, նրա ընտանիքը անպաշտպան ու անօգնական, երկրի սահմաններն էլ դեռ ռուսական զորքն է պաշտպանում...
Ինչի՞ շնորհիվ, միայն ու միայն աշխատանքի շնորհիվ, իսկ հասարակությունը ի՞նչ պայմաններում է արդյունավետ լծվում աշխատանքի, միայն արդարության և համընդհանուր օրինապահության պայմաններում...
Հաղթանակը մնայուն է միայն ԱՐԴԱՐ պայմաններում, հակառակ դեպքում դա ժամանակավոր երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել