Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև հնարավոր պաշտոնանկության, ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանի նշանակման և մի շարք այլ հարցերի մասին.

«ՀՖՖ նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է: Ես ունեմ խնդիր, որը լուծելուց հետո կորոշեմ՝ ինչ կանեմ:

Մտածում եք` ձեր կամ որևէ մեկի ասելո՞վ պետք է հեռանամ: Չկա մեկը, ով կարող է ինձ պարտադրել հեռանալ:

- Դավիթ Յուրչենկոն ևս հրավիրվել է Հայաստանի հավաքական, բայց հայտնի չէ` կգա, թե ոչ: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել:

- Յուրչենկոն հրավիրված ֆուտբոլիստ է: Յուրչենկոյի հետ երեկ ենք խոսել, պաշտոնապես համաձայնությունը տվել է միանալու հավաքականին: Ցուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստների հետ նախապես զրուցել են, նախապես պայմանավորվել են, նախապես ստացել են իրենց համաձայնությունը և նոր ուղարկել են հրավերը:

- Նշվում էր, որ Վարդան Մինասյանը համաձայնել է գլխավորել Հայաստանի հավաքականը, եթե Դուք չմիջամտեք նրա գործողություններին: Կա՞ նման բան:

- Բացի այն, որ Վարդան Մինասյանը մարզիչ է, նա նաև ինձ շատ մտերիմ և հարազատ մարդ է: Ես նրա քավորն եմ: Ու մենք երբեք իրար հետ պայմաններով չենք զրուցել: Ես պարզապես նրան խնդրել եմ, որ այս ծանր ժամանակահատվածում հավաքականին հանի դժվար կացությունից: Մեր` միմյանց նկատմամբ հարգանքը շատ ավելին է քան մարզիչ-ՀՖՖ նախագահ հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել