Վիճակագրության համաձայն՝ աշխարհում տարեկան մահանում է 150 հազար մարդ: Յուրաքանչյուր մարդու կյանք շատ թանկ է:

Սակայն կան մարդիկ, ովքեր մահանալուց հետո մեծ հետք են թողնում մնացած մարդկանց հոգեկան աշխարհի վրա: Խոսքը հիմա այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ճանաչում ունեն: Շատ լրագրողներ հետաքննություն են վարել և պարզել են, որ մի շարք ռոք և ջազային երաժիշտներ մահանում են 27 տարեկանում:

Այստեղից էլ առաջացել է «27-ի ակումբ» անվանումը: Ահա այստեղ են այն համաշխարհային հիթերի հեղինակները, ովքեր մահացել են 27 տարեկանում:

Ռոբերտ Ջոնսոն

Այս տղային համարում են 20-րդ դարի բլյուզի հիմնադիրներից մեկը: Հետաքրքիր է, որ նրա սկավառակագրությունը հնարավոր չէ հաշվել: 1938թ. նա մահացել է իր սիրուհիների ամուսիններից մեկի ձեռքով, ով թունավորել էր նրան:

Բրայան Ջոնս

The Rolling Stones-ի հիմնադիր և այդ խմբի կիթառահարն էր: Նա այն հազվագյուտ երաժիշտներից է, ով տիրապետում է 10-ից ավել երաժշտական գործիքի: Նա նաև թմրամոլ էր: 

Մահացել է 1969թ.: Նրա դին գտել են հենց իր տան լողավազանում: 

Ջիմի Հենդրիքս

Դեռ կենդանության ժամանակ նրան համարում էին հանճար և ֆենոմեն: 

Մահացել է 1970թ.: Մահացության պատճառն էր քնաբերի չարաշահումը:

Ջենիս Ջոպլին

Այս աղջկան համարում էին բլյուզի սպիտակ կատարող և ռոք երաժշտության ամենալավ երգչուհիներից մեկը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ երգչուհին մահացել է 1970թ. թմրանյութերից: Սակայն կան տվյալներ և կասկածներ, որ նրան սպանել են: 

Ջիմ Մորիսոն

The Doors-ի գլխավոր մենակատարն է եղել: Այս տղան համարվում էր իր ժամանակի ամենախարիզմատիկ երաժիշտը: 

Մահացել է 1971թ. սրտի կաթվածից: Նաև ասում են, որ մահվան պատճառ կարող են լինել թմրանյութերը:

Կուրտ Քոբեյն

Nirvana-ի բենդ-լիդերն էր: 

Մահացել է 1994թ.: Պաշտոնական տվյալներով՝ ինքնասպան է եղել, սակայն կան շատ այլ տարբերակներ, որոնք ապացուցում են, որ նրան սպանել են, և սպանության մեջ կասկածում են նրա կնոջը:

Էմի Վայնհաուս

Նա հայտնի է իր թավ ձայնով: 6 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի:

Պետք է նշել, որ այս բոլոր երաժիշտները մեծ հետք են թողել երաժշտական պատմության վրա: Կարծում եմ, որ պետք է շնորհակալ լինենք նրանց իրենց կատարած մեծ աշխատանքի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել