
Երբ մենք արտաբերում ենք «կրոն» բառը, մեր գիտակցության մեջ առաջանում են տարատեսակ մտքեր ու պատկերներ, քանի որ բոլորս տարբեր կրոնների հետևորդներ ենք: Հետաքրքիր է այն փաստը, որ, համաձայն տարատեսակ ուսումնասիրությունների, իսլամը համարվում է ամենաարագ զարգացող կրոնն աշխարհում, քանի որ ամեն տարի այդ կրոնն ընդունում են մեծ թվով մարդիկ:
Ագնոստիցիզմ
Ագնոստիցիզմ բառը հունարեն ծագում ունի և նշանակում է անճանաչելի: Սա փիլիսոփայական ուսմունք է Աստծու և ճշմարտության լիովին կամ մասնակի կերպով անճանաչելի լինելու մասին: Ագնոստիցիզմի հետևորդները փորձում են գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Արդյոք Աստված աստվածային կամ գերբնական էա՞կ է»: Հենց այդ պատճառով էլ այս կրոնը համարում են փիլիսոփաների կրոն: Հետևորդներն անդադար փորձում են Աստծուն գտնել, իսկ կրոնի արմատները հասնում են վաղ անցյալ՝ մոտ մ.թ.ա. 5 դար: Այսօր հաշվվում են շուրջ 640 մլն ագնոստիկ փիլիսոփաներ ողջ աշխարհում:
Հինդուիզմ
Հինդուիզմը ևս հնագույն կրոններից մեկն է: Համաձայն պատմության՝ այս կրոնը սկիզբ չի ունեցել: Հիմնականում գոյություն ունի Հնդկաստանում և Նեպալում: Հինդուիզմի համար հիմնարար արժեքներ են այնպիսի դրությունները, ինչպիսիք են կարման, դհարման, սանսարան, մայան, մոկշան և յոգան: Սրանցից յուրաքանչյուրն իր խորը նշանակությունն ունի: Ողջ աշխարհում այսօր կան հինդուիզմի շուրջ 1 մլրդ հետևորդներ, որոնց մեծ մասը բնակվում է Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Բանգլադեշում, Նեպալում և Մալայզիայում: Այս թիվը կազմում է ողջ աշխարհի բնակչության 15%-ը:
Կաթոլիկություն
Կաթոլիկությունը համարվում է աշխարհի ամենախոշոր և հայտնի կրոններից մեկը, որն առանձնանում է կազմակերպչական կենտրոնացվածությամբ ու քրիստոնեական եկեղեցիներում ամենամեծ թվով հետևորդներով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հռոմի պապն է, ով գլխավորում է նաև Մայր աթոռը և Վատիկան քաղաք-պետությունը: Կաթոլիկությունը բավականին հին է, այդ պատճառով էլ ներկայումս շատ հետևորդներ ունի՝ մոտ 1,2 մլրդ:
Քրիստոնեություն
Քրիստոնեությունն ամենախոշոր միաստվածային կրոնն է, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Այն ողջ աշխարհում ունի ավելի քան 2,4 մլն հետևորդ, որոնք իրենց քրիստոնյաներ են անվանում: Համաձայն քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսն Աստծու որդին է և համայն մարդկության Փրկիչը: Քրիստոնյաների Սուրբ գիրքն Աստվածաշունչն է: Սա հնագույն կրոնն է, որին այսօր հետևում են Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Հնդկաստանում, Սիրիայում, Եթովպիայում և անգամ Ասիայում, որի արդյունքում հինդուիզմի հետևորդների քանակն աստիճանաբար նվազում է:
Իսլամ
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ իսլամն աշխարհում ամենաարագ տարածվող ու զարգացող կրոնն է: Այն հիմնվել է ավելի քան 1,500 տարի առաջ, և ողջ աշխարհի մահմեդականները հետևում են Մուհամեդի ուսմունքին, իսկ Սուրգ գիրքը Ղուրանն է: Ըստ վիճակագրության՝ երկրագնդի ողջ բնակչության 23%-ը հետևում է իսլամին, իսկ թվային տեսքով դա կազմում է մոտ 1,7 մլրդ մարդ: Մահմեդականները հավատում են, որ Աստված մեկն է, և Մուհամեդը նրա՝ Ալլահի վերջին մարգարեն է: Մահմեդականների մեծ մասը կենտրոնացած է Ինդոնեզիայում, Պակիստանում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և 20%-ով Միջին Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայում ու Չինաստանում: Կարելի է վստահորեն ասել, որ իսլամը 21-րդ դարի սկզբի ամենահայտնի ու տարածված կրոնն է: