Բա՜, քաղաքապետ ունենք, աշխարհը չունի, էրեկ մեծ-մեծ փրթում էր, որ արգելել ա Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնել, եղած շինարարությունն էլ ստորգետնյա է․․․
Դե, հարգելի ազգընտիր Տարոն ջան, ես քեզ այսպիսի մի նրբություն բացատրեմ՝ շինարարական արվեստից․ ստորգետնյա շինարարություն կոչվում է այն շինարարությունը, որն արվում է գետնի տակ, իսկ քանի որ գետնի տակ երկինքը չի երևում, ու առավել ևս գետնի տակը չի կարող երկրի մակերևույթից մի 10 մետր բարձրության վրա լինի՝ Փակ շուկայի տանիքից, ապա այն, ինչ տեսնում ես նկարների վրա, դա վերգետնյա շինարարություն է:
Հետևություն․ Տարոնը կա՛մ սուտ է ասում, որ արգելել է, կա՛մ էլ Լֆիկի բանջարբոստանային կուլտուրային էլ չի, թե ինչ է արգելում Տարոնը, կամ էլ խի՞ մենակ Տարոնը, նաև էն վաստակաշատ Մշակութամայր Հասոն, որին էլի նշանակեցին մշակույթի նախարար:
Լֆիկին էլ հալալ ա, որովհետև իրա զոռբայությամբ ընդգծում ա մնացածի ճղճիմությունը, բայց դե Լֆիկի քթից էլ ա գալու, չկասկածեք․․․


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել