Քենիայից 27-ամյա Յայան փորձել է անել ամեն ինչ ծնոտն ուղղելու համար: 

Բարորակ, սակայն շատ արագ տեմպերով առաջացող ուռուցքը 8 տարվա ընթացքում այլանդակել էր նրա դեմքը:

Յայան ամաչում էր տանից դուրս գալ, սակայն նա ոչ մի միջոց չուներ վիրահատություն անելու համար: Բացի այդ՝ նա դաստիարակում էր 9-ամյա աղջկան, ինչը նույնպես սահմանափակում էր նրա բուժվելու հնարավորությունները: 

Բարեբախտաբար, բարեգործական մի կազմակերպություն, ով օգնում է կարիքավորներին, օգնեց նաև այս կնոջը:

Հիմա նա կարող է ժպտալ և խոսել: «Կարող եմ ազատ շարժվել և ամեն տեղ գնալ: Մարդիկ այլևս չեն վախենա իմ տեսքից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել