Իմ տարբերակով ընտրություններին պատրաստվում են այսպես.
1. Մեկ կամ մի քանի արկղ գարեջոււր ես գնում, երեխաների ու կանանց համար սուրճ, տարբեր ըմպելիքներ:
2. Գարեջրին հարմար «զակուսկեղեն», քաղցրավենիք:
3. Զանգում ես ընկեներիդ ու այդ օրը, վաղ առավոտից հրավիրում ես գաեջուր խմելու` ընտանիքով հանդերձ (կնոջ ու երեխաների հետ միասին):
4. Նարդու վրայից սրբում ես փոշին, հաշվում ու ստուգում ես քարերն ու զառերը
5. Նույնը շախմատի հետ (բացի զառերի պահից):
6. Ձեռքի հետ խանութից մի տուփ խաղաթուղթ ես գնում:
7. Մոտիկ խորովածանոցի հետ պայմանավորվում ես, որ կեսօրին խորոված սարքես (կախված ռեսուրսներից` միսը կամ դու ես գնում, կամ էլ իրենք են տալիս):
8. Հեռուստացույցն այնպես ես «փչացնում», որ ոչ մի հայկական հեռուստաալիք ցույց չտա:
9. Պեղում ու գտնում ես հին հայկական թունդ ռաբիզների շախով ու պարային երգերի հավաքածուներ (ում դուր չի գալիս, թող փորձի` բացում ա), ձեռի հետ էլ պատրաստում ես այնպիսի երաժշտություն, որն իրոք որ հավեսով լսելու եք (մարդ կա իր համար մենակ առաջին մասը բավարար է):
10. Լարում ես կիթառդ, սրբում դաշնամուրիդ փոշին ... (կամ էլ սրբում ես երաժշտական կենտրոնի փոշին):
11. Մի հատ արկղ ես վերցնում, վրան անցք բացում` քվեատուփի նման ու վրան գրում «քաղաքականությունից խոսելու համար տուգանք` 1000դր»:
...

Ու էլի մի քանի մանր-մունր բաներ, ու վերջ` դու արդեն պատրաստ ես ընտրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել