ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (25.05.20072.)

ՀՀ պաշտպանության նախարար (2008թ -)

Սեյրան Մուշեղի Օհանյանը (ծն. 01,07,1962թ., Լեռնային Ղարաբաղ, ք. Շուշի) ԼՂՀ և ՀՀ պետական ու ռազմական գործիչ է, Արցախի հերոս (02.09.1999թ.): 1983թ. ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը: 1979-1992թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1983-1988թթ.-ին եղել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի զորամասերից մեկի մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-1992թթ.-ին՝ Ստեփանակերտում տեղակայված 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար: 1992թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել  է Ստեփանակրետում կազմավորված Հայկական առանձին գնդի հրամանատար, 1992-1993թթ.-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1993-1994թթ.-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, 1994-1998թթ.-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998-1999թթ.-ին՝ զորամիավորման հրամանատար: 1999թ.-ի օգոստոսի 2-ին նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ.-ի հունվարի 17-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: 2007թ.-ի մայսիս 6-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1995թ.-ի մայիսի 5-ին արժանացել է ԼՂՀ բանակի գեներալ-մայորի, 2000 թ.-ի մարտի 14-ին՝ ԼՂՀ բանակի գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի: Մասնակցել է Արցախի ազատագրության համար մղված բոլոր մարտերին: Հայրենի հողի համար մարտերից մեկում կորցրել է ոտքը: 
Պարգևատրվել է ՀՀ Տիգրան Մեծ (20,09,2003), ՀՀ Մարտական խաչ 1-ին (20.09.1996թ.), ԼՂՀ Մարտական խաչ 1-ին (08,05,1996թ.) աստիճանի, ԼՂՀ Ոսկե արծիվ (02.09.1999թ.) շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 1-ին աստիճանի (18,09,2006), ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ ՊՆ «Զինանշան» հուշամեդալով, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով (2008թ.), ՌԴ ԱԳՆ առընթեր արատասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության ռուսաստանյան ընկերության «Վալերի Բրյուսով» մեդալով (2008թ.): 2007թ.-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ բանակի զորահանդեսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել