ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե հիմա ինքը գողակա՞ն է, թե՞ պատգամավոր, պատասխանել է, որ պատգամավոր է, իսկ անդրադառնալով Վարդանիկի հետ ունեցած հարցերին՝ ասել է, որ ինքը ոչինչ չունի կիսելու Վարդանիկի հետ, ուղղակի 2008 թվականից նրանց հարաբերություններում լարվածություն կա, և պայքարը քաղաքական հարթությունում է․․․
Պոլիտիկիս տեսեք մի․․․ Տղա ջան, ձերոնց ու Վարդանիկենց կլանի մոտից այնքան զենք հավաքեցին, որ մի ամբողջ գումարտակ կարելի է մինչև ականջները զինել, իսկ 2008-ից մեկնարկած «քաղաքական» պայքարը ձեր կլանների միջև պարբերաբար հանգեցրել է շատ քաղաքական փոխհրաձգությունների:
Մի բանում, սակայն, ճիշտ է Մարտուն Գրիգորյանը՝ ինքը գողական չէ, այլ ինչպես և իր ախոյան Վարդանիկը՝ սովորական հղփացած բանդիտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=127498687444779&id=100005539451765&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել