Քանի որ զուգագուլպաները, ցավոք սրտի, մնում են իրենց տեսքին ոչ այդքան երկար ժամանակ, այդ պատճառով էլ ցանկացած կին երազում է, որ դրանք շուտ չպատռվեն և արդեն 2-3 օգտագործումից հետո չկորցնեն իրենց առաձգականությունը։

Այսօր առաջարկում ենք մի շատ պարզ, բայց հանճարեղ գաղափար, որը կօգնի պաշտպանել և այնպես անել, որ զուգագուլպաներն ավելի երկար ծառայեն իրենց նպատակին։

Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է, վերցնել և սառեցնել զուգագուլպաները։

Հնարավոր է մտածեք, որ սա խենթություն է, սակայն խորհուրդ ենք տալիս այս միջոցը անպայման փորձել։ Երբ մյուս անգամ կգնեք նոր զուգագուլպաներ, անմիջապես դրեք այն սառցախցիկում։ Երբ այն ամբողջովին սառչի, հարկավոր է հանել, հալեցնել և թողնել, որ լավ չորանա։

Այսպիսի միջոցը կօգնի ամրացնել զուգագուլպաների մանրաթելերը, որն էլ հնարավորություն կտա դրանց ավելի երկար ծառայելու իրենց նպատակի համար, քան սովորաբար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել