«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով:

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները:

Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, և այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել