Նոր մանրամասներ է հաղորոդում «Ժողովուրդ» թերթը՝ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ֆինանսական բուրգի գործի մասին, որի բացահայտումը, ըստ ասեկոսեների, հիմնական պատճառն էր Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության:
Ըստ թերթի՝ այս ֆինանսական խաբեության հետևանքով «քցվել» է նաև ռուսաստանահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, և հենց նրա շնորհիվ էլ բուրգը «բացահայտվել» է, որովհետև նա աձամբ է Սերժ Սարգսյանի մոտ, ինչպես գրել է թերթը, «պատռել խաբեբա ոստիկանների դիմակները»:
ՀՔԾ-ից հերքել են տեղեկությունը, որ Տաշիր Սամոն որևէ կերպ կապ ունի գործի հետ, իսկ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը ասել է, որ Կարապետյան եղբայրները այն մարդիկ չեն, որոնց կարելի է գցել ու որակել է նման տարբերակը որպես անհնարին:
Անձամբ ես մեկ բան հաստատ գիտեմ․ Հայաստանում բարձրաստիճան ոստիկանները իրենք իրենց չեն պաշտոնանկվում/դատվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/252357931569249?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել