Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել, որով Միքայել Հարությունյանին ազատել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Gov.am կայքը։ 

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից իր դիմումի համաձայն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել