«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու: ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով: Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազանց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել