Վերջերս ֆեյսբուքում մի խումբ է բացվել, կարծեմ, անտիքյարթ անունով: Այստեղ խմբատերերը տեղադրում են, այսպես կոչված, քյառթու տղաների ու աղջիկների նկարները ու բոլորով նայում ուրախանում են: Անկեղծ եմ ասում, մինչև վերջին մի երկու տարին Հայաստանից հեռանալու միտք ունեի ու նույնիսկ ցանկություն: Վերջին տարիներին այդ մղումը մարեց մոտս, ցանկությունն էլ անցավ: Այդ նկարները տեսնելով, անկեղծ այդ մասին նորից սկսեցի մտածել: Ուղղակի, երևի, գործի, շփման տեղերի ու ձևերի պատճառով շատ վաղուց այդ մակարդակի հետ շփվելու առիթ չէր եղել: Բայց այստեղ ուզում եմ շատ ավելի կարևոր հարցադրում անել:
Ինձ համար, այսպես կոչված, քյառթույությունը չի վերաբերում միայն ռաբիզ տղաներին ու աղջիկներին, ինձ համար քյառթու են բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ընդունում մյուսներին ու ուզում են հալածել նրանց: Ես դեմ եմ հոմոսեքսուալիստներին, թաթուլ-չանչուլ-գուգուլ-կասանդռա ու նման անհասկանալի անուններով երգիչներին, բրազիլա-իսպանա-լատինաամերիկյան կողպեքի արանքից ուրիշի կյանքը նայող սերիալի մոլագարներին, հայ գրականությունը դրոշակ սարքած ու հայտնի տեղ մտցրած խելոք-պաթետիկներին, կույսերին, որոնց ուղեղն ու հոգին էլ այդպիսին է, սեքսը անբարոյականության հետ կապողներին ու նման մանր-մունր բաներին, բայց ես չեմ ուզում նրանց հալածել, նրանք ինձ համար ծիծաղելի են ու ես չեմ ընդունում նրանց կամ լուրջ չեմ վերաբերում, բայց չեմ վիրավորում ու չեմ մտածում դրանց սպանել է պետք:
Ամեն մարդ մի թերություն ունի ու ոչ մի մարդ անթերի չէ: Սա իմ կարծիքն է նրանց մասին ու ընդամենը: Բայց սա հանրայնացնել, նրանց դեմ հակա ու ապա- ակցիաներ սկսել, կարծում եմ, տեղին չէ ու սխալ է, քանի որ եթե այսպես կոչված չքյառթուները շատանան, նրանք իրենց փոքրամասնություն են զգալու ու սկսելու են փոխվել: Ավելին, սրանով ու նման ակցիաներով մենք նպաստում ենք նրանց բազմացմանը ու օգուտ չենք տալիս, այլ վնասում ենք, քանի որ նրանք դառնում են աբիժնիկներ: Ավելի լավ է որակյալ մեծամասնություն դառնալ ու ոչինչ չասել, քանի որ այդ մակարդակը լսելու ու ընկալելու այնքան ռեսուրս չունի, որպեսզի ցանկանա ուղղվել, նրանք ավելի կոտոշավոր են ու երբ ասում ես դու սխալ ես, նա ոչ թե մտածում է արդյոք սխալ է, թե ոչ, այլ մտածում է ինչպես իր սխալն առաջ տանի: Այնպես որ, վերջ տվեք քյառթու ակցիաներին: Սա ծիծաղելի ու օգտակար չէ, այլ քյառթույություն է:



