Առանց կայծակնաճարմանդը (տաբատի «ցեպ») կոճկելու տանից դուրս գալը ոչ այնքան ցանկալի երևույթ է, հատկապես, երբ արժանանում ես անցորդների տարօրինակ հայացքներին՝ առանց հասկանալու պատճառը։ Բայց արի ու տես, որ նորաձևությունն արդեն հասել է անգամ սրան։

Վերջերս առցանց խանութներից մեկում է հայտնվել փարիզյան բարձր դասի Y/Project ընկերության նոր արտադրանքը՝ ջինսե տաբատ՝ առանց կայծակնաճարմանդի։ 400 ֆունտ ստերլինգ արժողությամբ տաբատի վերին մասը սովորականից երկար է արված, որպեսզի չկոճկվի և ալիքավոր տեսք ստանա։

Y/Project-ի նորարարությունը մարդկանց կողմից ոչ միանշանակ է ընդունվել։ Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում զվարճալի, բայց միևնույն ժամանակ քննադատական մեկնաբանություններ են հրապարակել, մինչդեռ արդեն եղել են մարդիկ, ովքեր հասցրել են գնել առանց կայծակնաճարմանդի տաբատներ։

Image result for Y/Project no zip jeans

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել