Կեղծ համոզմունքը, որ մենք ավելի երիտասարդ տեսք ենք ունենում, երբ ժպտում ենք, միլիոնավոր մարդկանց ստիպում է սոցցանցերում լուսանկարներ տեղադրել, որոնցում նրանք իրենց տարիքից մեծ են երևում: The Times-ը հրապարակել է կանադացի և իսրայելացի գիտնականների եզրակացությունը:

Փորձի 40 մասնակիցները պետք է գուշակեին 35 տղամարդկանց և 35 կանանց տարիքը՝ ըստ նրանց լուսանկարների: Լուսանկարների կեսում մարդիկ ժպտում էին, իսկ մյուս մասում նրանց դեմքի արտահայտությունը չեզոք էր: Արդյունքում մասնակիցները ժպտացող դեմքերով մարդկանց տարիքը ավելացնում էին միջինը մեկ տարով:

Հետազոտողները պարզաբանել են, որ երբ մարդը ժպտում է, նա իր տարիքից մեծ է երևում աչքերի շրջանում գոյացող կնճիռների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել