1994թ. ապրիլի 5-ին Սիեթլում գտնվել է լեգենդար Nirvana խմբի մեներգիչ Կուրտ Քոբեյնի դին: Երաժիշտը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Այդ ժամանակ նա 27 տարեկան էր:

Related image

Թե ինչպիսին էր նա իրականում, կարող են պատմել ոչ միայն ընկերները, այլ նաև նրա երգերը: 

Այս 12 մեջբերումները կարող են խոսել նրա մարդ տեսակի մասին
Image result for kurt cobain

Ես Կուրտն եմ, ես երգում եմ և կիթառ նվագում, իսկ ընդհանրապես ես քայլող և խոսող բակտերիա եմ...

Ես օգտագործում եմ դիմացինիս խառնվածքը և դրանով ստեղծում իմը:

Կյանքն այն է, ինչ դու ստեղծում ես, այն քո խաչբառն է:

Related image

Ես երբեք չեմ ցանկացել հայտնի լինել կամ նման մի բան: Դա ուղղակի ստացվել է:

Հուսով եմ, որ չեմ դառնա Պիտա Տաունշենդա: Շատ ծիծաղելի է, որ 40 տարեկանում մենք կանենք այս ամենը․ դա ուղղակի խելագարություն կլինի:

Ես չեմ վախենում մահից: Երբ դու մահանում ես, քո հոգին շարունակում է ապրել և դառնում է ավելի երջանիկ: 

Ես ոչ մեկի հետ չեմ ցանկանում մոտիկ լինել: Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկն իմանա, թե ինչ եմ զգում և ինչ եմ ապրում: 

Related image

Ես խոսք ունեմ՝ ուղղված իմ երկրպագուներին: Եթե ինչ-որ պատճառով դուք ատում եք հոմոսեքսուալներին, տարբեր մաշկի գույն ուեցողներին, ուղղակի խնդրում եմ, մեզ հանգիստ թողեք: Մի՛ եկեք մեր համերգներին:

Թող որ ինձ ատեն նրա համար, որ ես ես եմ, քան սիրեն նրան, ով ես չեմ: 

Ավելի լավ է լինել միշտ երազող, քան անուղեղ:

Մինչ 9 տարեկանը մտածում էի, թե պետք է դառնամ կա՛մ աստղագնաց, կա՛մ նախագահ, կա՛մ էլ ռոք աստղ:

Image result for kurt cobain

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել