Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում՝ նշելով, որ գալիս է Հայաստան և հավելել է, որ համերգ տեղի չի ունենալու:

«Հայաստա՛ն, մենք գալիս ենք: Այնուամենայնիվ, համերգ նախատեսված չէ: Տեղյակ չեմ՝ ով է այդ տեղեկությունը տարածել»,- գրել է Թանկյանն իր էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի թեկնածու, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայան կժամանի աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել