Սա Քերոլայն Արթուրն է` Ավստրալիայի 40-ամյա բնակչուհին, որը հայտնի է իր մարմնի յուրահատկության շնորհիվ: Նրա ոտքերը 132 սմ են: Նա համարվում է աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող կանանցից մեկը: Կնոջ հասակը 188 սմ է, և ստացվում է, որ նրա հասակի 66%-ը կազմում են ոտքերը:

Բայց Քերոլայնն այնքան էլ երջանիկ չէ այդ հանգամանքից: Դեռ մանկուց նա փորձում էր թաքցնել ոտքերը հագուստի միջոցով: Միայն 15 տարեկանում, երբ նրան առաջարկեցին մոդելի աշխատանք, նա հասկացավ, որ դա առավելություն է: Այսօր նա երջանիկ է իր ընտանիքում, ունի երկու զավակ և հրաշալի ամուսին, որը սիրում է նրա մարմնի յուրաքանչյուր սանտիմետրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել