Առաջին փործություններից մեկը իշխանության համար այս ընտրական ցիկլից հետո կլինի ընտրություններում մեծ դերակատարություն ունեցած խուժանին զսպելը: Անկախ նրանից` ով ում էր համակրում, եւ ով ում էր ընտրել, ցանկացած սթափ մարդու համար պարզ է, որ պաշտոն ունեցող կամ չունեցող խուժանը հերթական անգամ իրեն հաղթող, երկրի տերը զգալու հիմքեր ստացավ: Դրա մասին վկայող արդեն իսկ բազնաթիվ տեղեկություններ եւ տեսանյութեր կան: Եթե հաբրգածության դրսեւորումներ լինեն, ապօրինի շինարարության, ծառերի հատման, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության, սպառնալիքների եւ այլ նմանատիպ դեպքերը հաճախ դառնան ու անպատիժ մնան, ուրեմն խուժանը իր ուզած «տարադրամով» է ստանում վճարը մատուցած ընտրական ծառայությունների դիմաց: Իսկ դա իր հերթին կնշանակի, որ որեւէ հարցում, որեւէ էական լավ բան իշխանություններից սպասելը անիմաստ է: Դրանից էլ պարզ ցուցի՞չ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել