Armtimes.com-ը գրում է.

«Եվրատեսիլում» ՀՀ ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի՝ կիսաեզրափակիչը հաղթահարելու շանսերն այնքան էլ բարձր չեն գնահատվում: Երգի միջազգային մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքի անցկացրած հարցման համաձայն՝ նա առաջին կիսաեզրափակչի մասնակիցների հետնապահների թվում է՝ 17-րդ տեղում: Մարտ ամսից սկսված հարցման արդյունքում նա վաստակել է քվերկողների ձայների 2.06%-ը:

Առաջին կիսաեզրափակչին մասնակցելու է 19 հոգի: Ֆավորիտը շարունակում է մնալ Իսրայելի ներկայացուցիչ Նետան (10.59%): Ըստ Wiwibloggs-ի հարցման՝ կիսաեզրափակիչը կհաղթահարի հետեւյալ տասնյակը.

1.Իսրայել – Նետա (10.59%)

2.Ալբանիա - Յուջենթ Բուշփեփա (8.76%)

3.Հունաստան - Ջիանա Թերզի (8.19%)

4.Ֆինլանդիա – Սառա Ալթո (7.89%)

5.Բելգիա – Սենեք (7.59%)

6.Բուլղարիա – EQUINOX խումբ (6.71%)

7.Կիպրոս – Էլենի Ֆորեիրա (6.49%)

8.Էստոնիա – Էլինա Նեչաեւա (6.41%)

9.Չեխիա – Միկոլաս Ջոզեֆ (6.23%)

10.Խորվաթիա – Ֆրանկա (4.88%)

 

Իսայելի ներկայացուցիչը ոչ միայն առաջին կիսաեզրափակչի, այլեւ ընդհանրապես Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ի գլխավոր ֆավորիտն է՝ ըստ բուքմեյքերների: Բուքմեյքերների կանխատեսումներով՝ առաջին տասնյակը կարող է ունենալ հետեւյալ տեսքը.

1.Իսրայել – Նետա

2.Նորվեգիա – Ալեքսանդր Ռիբակ

3.Էստոնիա -  Էլինա Նեչաեւա

4.Ֆրանսիա - Madame Monsieur (մադամ մսյո)

5.Չեխիա - Միկոլաս Ջոզեֆ

6.Կիպրոս - Էլենի Ֆորեիրա

7.Բուլղարիա – EQUINOX

8.Շվեդիա – Բենջամին Ինգրոսո

9.Ավստրալիա – Ջեսիկա Մոբոյ

10.Իտալիա – Էրմալ Մետա եւ Ֆեբրիցիո Մորո

«Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 8-ին, 2-րդը՝ 10-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին: Սեւակ Խանաղյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում 16 համարի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել