Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը հանգեցնում է տղամարդկանց մոտ մելանոմայի ձևավորման ռիսկի մեծացմանը գրեթե 2 անգամ, տեղեկացնում է Science Daily-ն:
Չիկագոյի հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները վերլուծել են 18-ից 98 տարեկան շուրջ 200 հազար մարդկանց տվյալները, որոնց մոտ երբեք մելանոմա չի հայտնաբերվել:
Նրանցից բժիշկներն առանձնացրել են մի խումբ մարդկանց, ովքեր մեկ տարվա ընթացքում ամեն օր ասպիրին են ընդունել: ,
Բացահայտվել է, որ մշտապես ասպիրին օգտագործող տղամարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը 1,83 անգամ բարձր է, քան փորձարկման մյուս մասնակիցներինը: Սրա հետ մեկտեղ կանանց մոտ նմանատիպ երևույթ չի հայտնաբերվել:
Գիտնականների ենթադրություններով, այս փաստը կարելի է բացատրել նրանով, որ տղամարդկանց օրգանիզմը ավելի քիչ պաշտպանական ֆերմենտներ՝ սուպերօքսիդիսպուտազներ և կատալազներ է արտադրում: