Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը խոշորագույն տեխնածին աղետն էր մոլորակի վրա: Բնության ու մարդկանց համար դրա բացասական հետևանքները դժվար է թերագնահատել: Այդ սարսափելի վթարի արձագանքները մարդկությունը զգում է մինչ օրս՝ ավելի քան 30 տարի անց:
Ռադիացիա՝ կարծես 500 ատոմային ռումբերից դուրս եկած
50 միլիոն կյուրի՝ այսքան է եղել ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը: Այս թիվը հավասար է 500 ատոմային ռումբերի պայթեցման արդյունքում առաջացած ճառագայթաակտիվությունը, որոնք 1945-ին ամերիկացիները նետեցին Հիրոսիմայի վրա: Այրված նյութերի ծխի սյունը մի քանի մ բարձրության էր հասել: Չեռնոբիլի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի 90%-ը հայտնվել էր Երկիր մոլորակի մթնոլորտում:
Հերոս հրշեջներ
Ատոմային էլեկտրակայանի հրդեհը հանգցրել են ավելի քան 100 հրշեջներ Պրիպյատիից: Հենց այդ մարդիկ էին, որ իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցրին ստանալու ռադիացիայի մեծագույն չափաբաժինը: Ըստ խորհրդային տվյալների՝ հրդեհի մարման ընթացքում մահացել է 31 հրշեջ:
Ատոմային բոց
Հրդեհը փորձում էին հնագցնել նաև ուղղաթիռների միջոցով: Դրանցից ռեակտորի վրա ավազ ու կավ էին լցնում, ինչպես նաև մարման համար նախատեսված հատուկ խառնուրդներ: Այդ ժամանակ ոչ ոքի հայտնի չէր, որ այդ գործողությունները, միգուցե, ավելի կբարձրացնեն այրվող ռեակտորի ջերմաստիճանը: Հրդեհն ամբողջությամբ հանգցնել հաջողվեց միայն մայիսի 9-ին:
Վթարից անմիջապես հետո
Պրիպյատիի բնակիչների մեծ մասը վթարի մասին տեղեկացավ միայն ապրիլի 26-ի միջօրեին: Մինչ մարդիկ իրենց սովորական կյանքով էին ապրում, ռադիացիան տարածվում էր կայծակնային արագությամբ՝ քամու շնորհիվ:
Վնասված տարածք
Վնասված ուկրաինական տարածքի ընդհանուր մակերեսը կազմում էր 50 հզ քկմ՝ երկրի 12 շրջան: Բացի դրանից, ՉԱԷԿ-ի վթարը կայանի շուրջ 150 հզ քկմ տարածքը ապրելու համար ոչ պիտանի դարձրեց:
Քաղաք-ուրվական
Պրիպյատիի ողջ բնակչությունը՝ 47,500 մարդիկ, ստիպված եղավ քաղաքը լքել վթարի հենց հաջորդ օրը: Սակայն շուրջ 300 բնակիչներ ցանկանում էին տուն վերադառնալ արդեն մի քանի անց: Այն մարդկանց, որոնք ապրում էին այս տարածքում, 0 տարի շարունակ չի թույլատրվել տեսնվել իրենց հարազատների հետ:
Վթարի զոհերը
Ընդհանուր առմամբ 250 հզ մարդկանց մինչ 1986 թ. վերջը տարհանեցին ատոմաէլեկտրակայանի հարակից տարածքից: Ըստ տարբեր տվյալների՝ մարդկանց այդ թիվը հասել է մինչև 100 հազարի:
Ճառագայթային հիվանդությունների առաջին զոհերը
Ճառագայթային հիվանդություններ հայտնաբերեցին վթարային գոտում պայթյունից հետո մի քանի ժամվա ընթացքում գտնված 134 մարդու մոտ: Մեկ ամսվա ընթացքում նրանցից 28-ը մահացան:
Ռադիոակտիվ ճառագայթում
Ռադիոակտիվ ճառագայթների տակ էին ընկել 8,4 մլն մարդիկ՝ ոչ միայն ուկրաինացիները, այլև բելառուսցիներն ու ռուսները:
Պայթյունի հետևանքով զոհվածները
Պայթյունի արդյունքում զոհված մարդկանց հստակ թիվը մինչ օրս անհայտ է: Համաձայն տարբեր աղբյուրների՝ այդ թիվը տատանվում է 4-10 հզ մարդու մեջ:
Սարկոֆագ
Մինչ օրս հարցի տակ է չտարածված ռադիացիայի խնդիրը: Դրա համար 4-րդ էներգաբլոկում պատրաստվում են նոր սարկոֆագ կառուցել: Կառուցման համար համապատասխան գումար տալիս են բարերար-երկրները: Մասնավորապես՝ Կանադան այդ նպատակով խխոստացել է նվիրաբերել 7 մլն դոլար:
Կլինի՞ արդյոք ևս մեկ Չեռնոբիլ
Մինչ օրս ՌԴ-ում գործում են չեռնոբիլյան կարգի 11 ռեակտորներ՝ 4 բլոկ Լենինգրադյան և Կուրսկյան և 3 բլոկ Սմոլենսկյան ԱԷԿ-ներում: Սակայն վերջին 20 տարիների ընթացքում նրանց աշխատանքներում այնպիսի փոփոխություններ են կատարվել, որոնք բացառում են աղետի կրկնության հնարավորությունը: Նույն կարծիքին են նաև միջազգային փորձագետներն ու մասնագետները:
Չեռնոբիլը՝ զբոսաշրջային Մեքքա
Վերջին տարիների ընթացքում Պրիպյատ քաղաքը և ռեակտորը վերածվել են ինքնատիպ «Մեքքայի» էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար: Նրանց այս տարածքում ուղեկցում են հատուկ մարդիկ, որոնք առաջարկում են նայել լքված տներին, դպրոցներին, հյուրանոցներին: Իսկ ահա սարկոֆագին և վթարի վայրում թողնված տրանսպորտային միջոցներին հատուկ հեռավորությունից է թույլատրվում նայել: Բեռնատարները, զրահապատ տեխնիկան և ուղղաթիռներն այնքան ուժեղ են լիցքավորված ռադիացիայով, որ նրանց մոտենալը մինչ այսօր վտանգավոր է: Էքսկուրսիայի արժեքը կազմում է շուրջ 350 դոլար:
Նոր կյանք
ՉԱԷԿ-ի վթարից որոշ ժամանակ անց իրենց աշխատանքը շարունակում էին որկու բլոկներ: Դրանք սպասարկում էին մի քանի հարյուր աշխատողներ և ինժեներներ: Նրանց համար իշխանությունները ստիպված էին նոր քաղաք կառուցել՝ Սլավուտիչը: Այսօր այն Ուկրաինայի ամենաերիտասարդ բնակավայրն է: Բնակիչների սիրելի հումորը սա է. «Կյանքը հիասքանչ է, սակայն՝ կարճ»:



