Առօրյա կյանքում շատ հաճախ ենք լսում` «ես կբոյկոտեմ» կամ «մենք բոյկոտում ենք» արտահայտությունները, ու ոչ միշտ չէ, որ խորանում ենք ասված մտքին ու բուն էության մեջ: Իրականում ի՞նչ է այդ «բոյկոտ» ասվածը, և ինչո՞ւ ենք այն օգտագործում ընդհանրապես: Այս առիթով որոշակի դիտարկումներ:
«Բոյկոտ» բառն աշխարհին հայտնի է դարձել Իռլանդիայում դեռևս 19-րդ դարում ապրող գյուղացիների միջոցով։ 1801թ-ին Իռլանդիան վերջնականապես կորցրեց իր անկախությունը, իսկ բոլոր հասարակ գյուղացիները ստիպված էին լինում աշխատել այն հողերի վրա, որոնք պատկանում էին անգլիացիներին։
Այդ հողերի սեփականատերերը շատ հաճախ ապրում էին Անգլիայում, իսկ իրենց սեփականությունը կառավարում էին իրենց մասնավոր գործակալների միջոցով։ Դրանք էլ իրենց հերթին աշխատավարձ էին ստանում այն գումարից, որոը որպես վարձավճար գանձվում էր գյուղացիներից՝ հողն օգտագործելու համար։ Իհարկե այդ գործակալներն ամեն ինչ անում էին, որպեսզի գյուղացիներից պոկեն վերջին կոպեկները։
1879թ-ին երկիրը սովի եզրին էր, իսկ Իռլանդիայի կոմսություններից մեկի՝ Մեյոի գործակալը հարկ չէր համարել գյուղացիների համար վարձավճարը նվազեցնել։ Այդ ժամանակ մարդիկ հանձն չառան ավելի վաղ ժամանակներում կիրառվող բռնությանը, այլ օգտագործեցին ապստամբության մեկ այլ մեթոդ, ինչը ենթադրում էր վարձավճարի բացարձակ անտեսում։ Մարդիկ պարզապես անտեսում էին գործակալին, չէին խոսում նրա հետ, չէին նկատում նրան, վարվում էին այնպես, կարծես նա ընդհանրապես չկա։ Գործակալը դա պարզապես տանել չկարողացավ և հեռացավ իր աշխատանքի վայրից։ Այդ գործակալի անունը Չարլզ Կանինգեմ Բոյկոտ էր:
Այդ ժամանակներից տարածում գտավ, որ եթե մարդուն կամ մարդկանց խմբին բոյկոտ է հայտարարվում, ապա նրա հետ բոլոր կապերը խզվում են, չեն շփվում և փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ նա գոյություն չունի։
Հիմա ինչ` բոյկոտում եք, թե՞....