Թէքէեանի խօսքերը յիշեցի. Մենք Յետ Այսու Հացի, ջրի եւ Օդի նման, ապրելու համար պէտք ունենք Հպարտութեան... Մայիսի Ինն այդ հպարտութեան օրն է. ինչքան էր հզօր Թէքէեան որ Եղեռնը տեսածի, Եղեռնը ապրածի իր թախծոտ աչքերով հպարտութիւնը որոնեց ... Ու հիմա երբ տարիներ անց Շուշիի յաղթանակը կոգեկոչենք, երբ Շուշիի դարպասներուն յաղթանակի կոչեր կարձակենք... երբ կը հպարտանանք մեր մօտիկ անցեալի հերոսներով ու անոնց նկարները կը տարածենք ամէնուր... Վհատելու ժամանակ չունենք... Երթը պիտի շարունակուի... Իւրաքանչիւրը իր խօսքով, գործով, փամփուշտով... Մենք անցեալին նայելու, անցեալը ողբալու ատեն չունենք... Շուշին շրջեց մեր պատմութեան էջը... Պիտի պահպանենք այդ իրավիճակը... Իսկ մեծագոյն ծառաները եւ հերոսները մեր բախտին, մեր օրհասին եւ ճակատագրին... նրանք, Մեր սահմանապահ զինուորներն են .... նրանք որ գիտեն հարուածել ... նրանք որ պատնէշի վրայ են... ու նրանք որ իրական են ու անաղմուկ... Փառք Շուշին կերտողներին... Փառք հայոց զինվորին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sako.arian/posts/10151422918662636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել