Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը սրտանց շնորհավորում է Մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս օրը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Մայիսի 9-ը մեզ համար դարձել է անարդարության, չարի, սրբությունների ոտնահարման, ատելության դեմ տարած հաղթանակի օր: 1945 թ. մայիսի 9-ին Բեռլինում Սովետական Միության կազմում, այլ ժողովուրդների հետ միասին, հայ ժողովուրդը կայացրեց իր հաղթանակը համաշխարհային չարիքի` ֆաշիզմի դեմ և իր հաղթական Քոչարին, որ նույն «Քոչ Չարին» է, պարեց Ռեյխստագի կործանված պատերի մոտ: Տարիներ անց՝ 1992 թ. մայիսի 9-ին, նրանց թոռները իրե՛նց Քոչարին պարեցին Շուշիում՝ անհավասար պայքարում տանելով փայլուն հաղթանակ և ցույց տալով իսկական ոգու գերազանցություն:

«Հաղթանակի ճանապարհը փշածածկ է, և այն պատվով հաղթահարում են միայն նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը»:
Մարշալ Հովհաննես Բաղրամյան

Թող այսուհետ էլ հայ ժողովուրդը պահպանի իր բարի, ուժեղ, վսեմ ու հայրենիքի սիրով լցված ոգին և դեռ շատ քոչարիներ կպարեն այնքան բաղձալի հողերի վրա…

ՓԱ՛ՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԲԱՐՁՐ ՈԳՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել