Ժամանակ առաջ զոմբիների մասին մի ֆիլմ էի դիտում՝ «Վախեցեք քայլող մահացածներից»։
Սցենարներից մեկում, երբ զոմբի դառնալուց խուսափած մի քանի անձինք ուզում էին տեղաշարժվել իրենց շրջապատած բազմահազար զոմբիների միջով, մարմնին քսում էին զոմբիների մնացորդներ ու նրանց պես քայլելով՝ հնարավորինս անցնում էին մեջներով։
Հիմա որ նայում եմ, փողոցում հեշտ է. ավտոմեքենայով մի հատ երկար ազդանշան ես տալիս, դեմքիդ մտածկոտ ու մտահոգ միմիկան փոխում ես ամերիկյան ժպիտի ու անցնում։
Բայց այս ՖԲ-ում չգիտես՝ մտքերդ ինչով պատես, որ չհոշոտվես, կամ բացակայությանդ ժամանակ մեկնաբանությունների դաշտը տարատեսակ հայհոյանքներով ու անհանդուրժողականությամբ չլցվի։
Հ.Գ. Վերջին տասնամյակում չեմ հիշում խոսքի սահմանափակման ու անհանդուրժողականության այսպիսի ժամանակաշրջան ու այն էլ՝ գրաքննության բացակայության և հեղափոխության առաջնորդողի՝ սիրո ու հանդուրժողականության քարոզի պարագայում։
Հ.Հ.Գ. Զոմբիներ, անցեք կողքովս, դուք հարատև չեք։