Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, ով նախկին ատլետ և օլիմպիական չեմպիոն էր, արդեն մի քանի տարի է, որ աշխարհին հայտնի է որպես Քեյթլին Ջեներ: Նա դարձել է Հոլիվուդի առաջին աստղերից մեկը, ով փոխել է սեռը:

Հիշեցնենք, որ 2015թ. Քեյթլին Ջեները տղամարդ էր և ամուսնացած էր Քրիս Քարդաշյանի հետ: Զույգը 24 տարի միասին է եղել և ունեն 2 աղջիկ: 2017թ. փետրվարին Քեյթլինը սեռափոխման վիրահատություն կատարեց:

Այս տարվա գարնանը ասեկոսեներ սկսեց պտտվել այն մասին, որ Քեյթլինը սիրային հարաբերությունների մեջ է 21-ամյա մոդել տրանսգենդեր Սոֆյա Հատչինսի հետ: Սոֆյան որոշ ժամանակ առաջ նույնպես տղամարդ է եղել, սակայն հիմա իրեն շատ լավ է զգում շիկահեր վիճակում:

Պապարացիները հաճախ են նրանց միասին տեսնում:

Հիմա արդեն համացանցում լուրեր են տարածվում նրանց հարսանիքի մասին: Քեյթլինը ոչ միայն ապրում է այս մոդելի հետ, այլ նաև պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:





