«Հիշեցրեք ինձ այն աշխարհի մասին, ուր բոլորը գեղեցիկ են»․ սրանք 26-ամյա գերմանացի այս աղջկա՝ Իլփա Բղույլի խոսքերն են։ Լույս աշխարհ գալուց ի վեր նա միշտ տառապել է իր արտասովոր արտաքինի պատճառով, սակայն երբեք չի հանձնվել։

«Ծնվել եմ դիմային ճեղքվածքով, իսկ քթային շնչուղիներս չէին հասցրել ամբողջությամբ ձևավորվել։ Այսքանը բավական չէր, աջ աչքիցս պարբերաբար անդադար արցունք է հոսում, քանի որ այդ մասում էլ որոշ խնդիրներ կան»,- պատմել է Իլփան։

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Իր արտաքին տեսքը որոշ չափով բարելավելու համար նա մի քանի վիրահատություն է տարել, որոնց շնորհիվ հիմա շատ ավելի ինքնավստահ է իրեն զգում։ «Այնքան շնորհակալ եմ իմ շրջապատին։ Միշտ քաջալերել են ինձ, երբեք թույլ չեն տվել, որ ինձ վատ զգամ։ Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր ես կարողանում եմ հարցազրույցներ տալ, խոսել իմ մասին, լուսանկարվել ու դրանք տարածել»։

Իլփան իր լուսանկարները հրապարակում է, որպեսզի ֆիզիկական արատներ ունեցող մյուս մարդկանց ոգեշնչի՝ ազատվելու բոլոր բարդույթներից և ապրելու ազատ ու անկաշկանդ կյանքով։ Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում յուրօրինակ գեղեցկության տեր Իլփա Բղույլի անհավանական լուսանկարները։

Model-

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Model-Breaking-Beauty-Standards-Ilka-Bruhl

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել