Անկախություն կամ ինքնակառավարում
Առաջին երեք սովորույթները ամբողջացնում են կախվածությունից դեպի անկախություն շարժումը (այսինքն՝ ինքնակառավարում):
Սովորույթ1: Եղիր նախաձեռնող
Կարճ նկարագրություն՝ Քո կյանքի ղեկը վերցրու քո ձեռքը՝ հասկանալով, որ քո կյանքի հաջողություններն ու արդյունավետությունը ուղղակիորեն կախված են քո որոշումներից (և որքանով են քո որոշումները համահունչ կյանքի սկզբունքներին): Պատասխանատու եղիր քո որոշումների և նրանցից բխող հետևանքների համար:
Եղիր ձեռներեց` ակտիվ: Քո կյանքը այն չի հենց, ինչ «պատահեց»: Անկախ նրանից դու գիտակցում ես, թե ոչ, այն դու ես մանրամասն մշակել: Համենայն դեպս, ընտրությունը դու ես կատարել: Դու երջանկություն կամ տխրություն ես ընտրել: Դու վճռականություն կամ անորոշություն ես ընտրել: Դու հաջողություն կամ ձախողում ես ընտրել: Դու խիզախություն կամ վախկոտություն ես ընտրել: Հիշիր հենց այն պահը, հենց այն իրավիճակը, երբ նոր ընտրության հնարավորություն ես ունեցել:
Սովորույթ 1: Նախաձեռնող լինել` դա քո կյանքի նկատմամբ
պատասխանատվությունն է: Դու չես կարող ամեն ինչ քո ծնողների կամ ծնողների ծնողների վրա գցել: Նախաձեռնող մարդիկ գիտակցում են, որ իրենք կարող են պատասխանատու լինել: Նրանք իրենց վարքագիծը չեն պայմանավորում կամ մեղքը գեների, հանգամանքների կամ եղանակի վրա չեն գցում: Նախաձեռնող անձը նախաձեռնող լեզու է օգտագործում` ես կարող եմ, ես ուզում եմ, ես գերադասում եմ և այլն: Պասիվ անձը օգտագործում է պասիվ լեզու` չեմ կարող, ես պարտավոր եմ, եթե միայն: Պասիվ մարդիկ հավատում են, որ իրենք պատասխանատու չեն իրենց ասածի և կատարածի համար` նրանք այլընտրանք չունեին:
Սովորույթ 2: Սկսիր մտքում վերջը պատկերացնելով:
Կարճ նկարագրություն՝ Այս սկզբունքը հիմնված է այն փիլիսոփայության հիման վրա, ըստ որի ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ՝ գաղափարի մտահղացում (առաջին) և նյութական (երկրորդ) ստեղծում: Բացահայտիր ինքդ քեզ: Պարզիր քեզ հատկանշանական ամենակարևոր արժեքները և քո կյանքի նպատակները: Պատկերացրու քո բազմազան դերերից յուրաքանչյուրի իդեալական բնութագրերը և փոխազդեցությունը կյանքում:
Այսպիսով, ինչ ես ուզում դու դառնալ, երբ մեծանաս: Այդ հարցը կարող է մի փոքր ծեծված թվալ, բայց մի ակնթարթ մտածիր դրա մասին: Դու այժմ ճիշտ նա ես, ով ուզում էիր դառնալ, ինչ երազում էիր, անում ես այն, ինչ դու մշտապես ուզում էիր անել: Եղիր համեստ: Եթե քո սանդուղքը ճիշտ պատի ուղղությամբ չի դրված, քո ամեն մի քայլը քեզ ավելի արագ է տանում սխալ ուղղությամբ: Սովորույթ 2-ը հիմնված է երևակայության վրա` մտքով պատկերացնել այն, ինչ ներկայումս չես կարող տեսնել: Դա հիմնված է այն սկզբունքի վրա, որ ամեն ինչ ստեղծում է երկու անգամ` գաղափարի մտահղացում (առաջին) և ֆիզիկական (երկրորդ) ստեղծում: Ֆիզիկական ստեղծումը հետևում է մտավորին ճիշտ այնպես, ինչպես նախագիծը կառույցին: Սկսել վերջը գլխում ունենալով նշանակում է ամեն օր սկսել խնդիր կամ նախագիծ՝ պարզ պատկերացնելով քո ցանկալի ուղղությունը և նպատակակետը, ապա ի կատար ածել մտածածը: Սովորույթ 2-ը սովորություն դարձնելու ամենալավ ճանապարհը` ինքդ քեզ խնդիրներ առաջադրելն է: Դա կենտրոնացնում է նրա վրա, ինչ դու ուզում ես լինել և անել: Դա քո հաջողության պլանն է: Այն քո նպատակները դնում է կենտրոնում և շարժում է քո իդեաները իրական աշխարհ: Խնդիրներ դնելու կարողությունը քեզ դարձնում է քո կյանքի առաջնորդը: Դու ստեղծում ես քո սեփական ճակատագիրը ապագան պատկերացնելով:
Սովորույթ 3: Առաջնահերթ գործերը դիր առաջին տեղում։
Կարճ նկարագրություն՝ Սա նշանակում է ապրել ավելի հավասարակշիռ. պետք է հասկանալ, որ ընթացիկ ամեն մի գործ պարտադիր չէ կատարել: Ավելորդ գերլարվածության կարիք չկա: Քովին կարևոր է համարում սովորել անհրաժեշտության դեպքում «ոչ» ասել և կենտրոնալ առաջնայնությունների վրա:
Պլանավորիր, դասակարգիր գործերը ըստ առաջնահերթության, և կատարիր շաբաթվա գործերը հիմնվելով ավելի շատ ըստ կարևորության քան ըստ հրատապության: Ապրել ավելի հավասարակշիռ, դու պետք է հասկանաս, որ ընթացքում հանդիպող ամեն ինչ չէ որ պիտի կատարես: Ավելորդ գերլարվածության կարիք չկա: Կենտրոնացիր քո կարևորագույն առաջնահերթ գործերի վրա: Սովորույթ 1 ասում է՝ դու պատասխանատու ես: Դու ստեղծող ես: Նախաձեռնող լինել դա պատասխանատվության մասին է: Սովորույթ 2-ը առաջին կամ մտավոր ստեղծագործությունն է: Սկսել վերջը պատկերացնելով դա երևակայության մասին Է: Սովորույթ 3-ը հաջորդ ստեղծագործությունն է, ֆիզիկական ստեղծումը: Այս սովորույթը այնտեղ է, երբ 1-ին և 2-րդ սովորույթները միասին առկա են: Դա կատարվում է օրից օր, վայրկյանից վայրկյան: Սովորույթ 3-ը նույնպես կյանքի կառավարման մասին է` քո նպատակների, արժեքների, դերերի և առաջնայնությունների: Որո՞նք են ամենաառաջնայինները: Ամենաառաջնայիններըը նրանք են, որոնք դու ինքդ ամենաշատն ես արժևորում: Եթե դու առաջնայինները դնում ես առաջին տեղում, ապա ժամանակդ և գործողություններդ կազմակերպում և կարգավորում ես սովորույթ 2-ում հիմնադրված քո անձնական առաջնայնությունների համաձայն:
Փոխադարձ կախվածություն
Հաջորդ երեք սովորույթները վերաբերում են փոխադարձ կախվածությանը (օրինակ, ուրիշների հետ աշխատելիս):
Սովորույթ 4. Մտադրվել հաղթել առանց վնասելու՝ «Win-win»:
Կարճ նկարագրություն՝ Հաղթել առանց վնասելու՝ այլ մարդկանց հետ հարաբերությունները. այս սկզբունքը միավորվելուն ուղղված հատկություն է: «Win-win»-ը կյանքը դիտարկում է որպես միասնական խաղադաշտ, այլ ոչ մրցադաշտ: Քո հարաբերություններում անկեղծորեն ձգտիր երկուստեք օգտավետ որոշումների կամ համաձայնությունների: Գնահատիր և հարգիր մարդկանց՝ հասկանալով, որ բոլորի հաղթանակը՝ երկարաժամկետ առավել գերադասելի լուծում է, քան եթե ձեզանից միայն մեկը ճանապարհը շարունակելու հնարավորություն ստանա:
Հաղթել առանց վնասելու դա բարեհամբույր լինելու մասին չէ, ոչ էլ արագ հաջողության հասնելու տեխնիկայի մեջ է: Դա մարդկանց հետ շփվելուն, միավորվելուն ուղղված հատկություն է: Մեզանից շատերը սովորել ենք մեր ինքնագնահատականը տալ համեմատության, մրցակցության միջոցով: Մենք հաջողություն ենք համարում այն, երբ մեկ ուրիշը ձախողում է, այսինքն երբ ես հաղթում եմ, դու կորցնում ես կամ երբ դու ես հաղթում, ես եմ կորցնում: Կյանքը դառնում է զրոական գումարով խաղ: Ասես միայն մի կտոր գաթա կա բոլորի համար, և եթե դու մեծ կտոր ես փախցնում, ինձ փոքրն է մնում, դա վախ չի, ես ուզում եմ համոզնած լինել, որ դու ավելի մեծը չստացար: Մենք բոլորս խաղ ենք խաղում, բայց դա իսկապես զվարճալի է: Win-win-ը կյանքը դիտարկում է որպես կոոպերատիվ արենա այլ ոչ մրցադաշտ: Win-win-ը մտքի և սրտի այնպիսի կառուցվածք է, որ բոլոր մարդկային փոխհարաբերություններում մշտապես փնտրում է միասնական օգուտ: Վինվինը փոխադարձ ոգտավետ և բավարարված համաձայնության կամ լուծման մեթոդ է: Մենք երկուսս էլ ստանում ենք գաթա և այն թվում է չափազանց համով:
Սովորույթ 5. Փորձել նախ հասկանալ, ապա հասկացվել:
Կարճ նկարագրություն՝ Հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Մարդիկ տարիներ են ծախսում խոսել, կարդալ և գրել սովորելու համար: Պետք է նաև սովորել լսել: Լսելու՝ այսինք պատրաստ լինել խորապես հասկանալու մեկ ուրիշի մոտեցումները:
Փորձիր սկզբում հասկանալ, ապա հասկացվել: Շփվելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Դու տարիներ ես կորցնում ինչպես կարդալ և գրել, ու տարիներ խոսել սովորելու համար: Բայց լսելու մասին ինչ կասես: Ինչ պատրաստվածություն դու ունես, որ քեզ ռեալ լսելու ուրիշի ապրելաոճը խորը հասկանալու փորձառություն է տալիս: Հավանաբար ոչ, ճիշտ եմ: Եթե դու նման ես մեծամասնությանը, դու հավանաբար սկզբում ուզում ես հասկացված լինել; դու ուզում ես քո տեսակետը անց կացնել: Այդպես անելով դու կարող ես խոսակցին ամբողջովին անտեսել, ձև անելով, թե լսում ես ունկնդրել միայն որոշակի ընտրովի հատվածների կամ ուշադիր կենտրոնանալ միայն արտասանված բառերին և կորցնել իմաստը ամբողջությամբ: Ինչու՞ է այդպես ստացվում: Որովհետև մարդկանց մեծամասնությունը լսում են պատասխանելու, այլ ոչ հասկանալու մտադրությամբ: Դու լսում ես ինքդ քեզ ասես մտքումդ պատրաստում ես ինչ պետք է ասես, ի՞նչ հարցերը պետք է տաս և այլն: Դու մաղում ես այն ամենը, ինչ լսել ես քո կյանքի ընթացքում, քո կոորդինատական համակարգով: Դու ընտրում ես այն, ինչ ուզում ես լսել համապատասխանեցնելով քո ինքնակենսագրությանը: Փորձիր լսել դիմացինի "կաշվի մեջ մտնելով":
Սովորույթ 6. «Synergize» կրեատիվ համագործակցություն:
Կարճ նկարագրություն՝ Այս սկզբունքը հիմնված է «երկու խելքը ավելի լավ է, քան մեկը» ժողովրդական իմաստության վրա: «Synergize» ստեղծագործ համագործակցության սովորույթն է:
Պարզ ասած` սիներջայզել նշանակում է «երկու խելքը ավելի լավ է, քան մեկը»: Սիներջայզը ստեղծագործ համագործակցելու սովորույթն է: Դա թիմային աշխատանք է, լայն աշխարհայացք, և հին պրոբլեմներին նոր լուծումներ գտնելու քաջություն: Դա հենց ինքն իրեն չի կատարվում: Դա պրոցես է, որ մարդիկ իրենց անձնական ողջ փորձն ու գիտելիքներն են դնում սեղանին: Միասին նրանք շատ ավելի լավ արդյունք կստանան, քան առանձին: Սիներջայզը մեզ հնարավորություն է տալիս միասին հայտնագործել այն ինչ շատ քիչ հավանական է, որ ինքներս հայտնագործեինք: Դա այն է, որ ամբողջը ավելին է քան մասերի գումարը: Մեկ գումարած մեկ հավասար է երեքի, կամ վեցի, կամ վաթսունի` ինչպես կուզես: Երբ մարդիկ սկսում են միմյանց հետ շփվել անկեղծ և նրանք բաց են փոխադարձ ազդեցության համար, նրանք նոր իմացություն են ստանում:Հենց տարբերությունների պատճառով նոր հայտնագործություններ անելու հնարավորությունները աճում են էքսպոնենցիալով: Արժևորել տարբերությունները` ահա թե ինչն է իրոք շարժում սիներջայզը: Դու իրոք արժևորում ես մարդկանց մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական տարբերությունները: Կամ դու ուզում ես, որ բոլորը հենց քեզ հետ համամիտ լինեն, այսպիսով մենակ էլ կարող ես գլուխ հանել: Շատ մարդիկ շփոթում են համաձայնությունը հարմոնիայի, նմանությունը բացառիկության հետ: Տարբերությունները կարող են դիտարկվել որպես հզորություն այլ ոչ թուլություն: Նրանք կյանքին համ ու հոտ են տալիս:
Սովորույթ 7. «Սղոցը սրել»։
Կարճ նկարագրություն՝ Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ունեցած ամենագնահատելին: Սթիվեն Քովիի համար այս սկզբունքը նշանակում է կյանքի չորս բնագավառներում ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան:
Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ամենաանգնահատելին որ դու ունես: Դա նշանակում է քո կյանքի չորս բնագավառներում ունենալ ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան: Ակտիվության որոշակի օրինակներ`
ֆիզիկական. օգտակար սնունդ, մարզում և հանգիստ
սոցիալ/էմոցիոնալ ուրիշների հետ սոցիալ և արժեքավոր կապեր ստեղծել
մտավոր սովորել, կարդալ, գրել և սովորեցնել
հոգեկան բնության գրկում ժամանակ անցկացնել, հոգեկան սնունդ` երաժշտություն, արվեստ, աղոթք կամ ծես վայելելով
Երբ դու քեզ վերականգնում ես այս չորս բնագավառներից յուրաքանչյուրում, դու զարգացում և փոփոխություն ես ստեղծում քո կյանքում: Սղոցը սրելը քեզ թարմ է պահում, հետևաբար դու կարող ես շարունակել կիրառել մյուս վեց սովորույթները: Դու բարձրացրիր քո ունակությունները քեզ շրջապատող մարտահրավերները հաղթահարելու համար: Առանց այս վերականգնման մարմինը թուլանում է, միտքը կարծրանում, էմոցիաները կոպտանում, հոգին անզգայանում, անձը էգոիստանում: Այնքան էլ գեղեցիկ տեսարան չի, այդպես չէ: Լավ զգալը հենց միանգամից չի լինում: Կյանքը հավասարակշռված ապրել նշանակում է անհրաժեշտ ժամանակ հատկացնել ուժերի վերականգնման համար: Ձեր գործն է: