Tert.am-ը գրում է.
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերի և ուղեկցությամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանի:
Հանդիպման սկզբում պրն. Թորոսյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Հալլեի համալսարանի պատվիրակության անդամներին, ապա խոսեց Պետական լեզվաբանական համալսարանի հետ նախանշվող համագործակցության հեռանկարների մասին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ արձանագրել է, որ Մայր Աթոռի ու համալսարանի միջև առկա է բազմամյա սերտ համագործակցություն:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ



