Նիժնիյ Նովգորոդում ձերբակալել են 27-ամյա կնոջ, որի երեխաների այրված մարմինները գտել էին լքված տարածքում։ Իրավապահ մարմինները կազմել են սարսափելի հանցանքի պատկերը։ Մի քանի օր առաջ կինը վարձակալած ավտոմեքենայի մեջ իր ձեռքերով խեղդել է 4-ամյա դստերն ու 2-ամյա որդուն։ Հետո գնացել ու գնել է այրվող նյութ, որն օգտագործում են խորոված անելիս և ուղևորվել դեպի անտառ։ Իր հանցանքը կոծկելու համար նա խարույկ է վառել և փորձել այրել երեխաներին, բայց հետո վախեցել է, որ իրեն կնկատեն, դիակները դրել մեքենայի մեջ և վերադարձել քաղաք։ Հաջորդ օրը երեխաների դիակները տարել է լքված վայր ու այրել։

Քննիչներին նա հայտնել է, որ այդ ամենն արել է այն պատճառով, որ չի կարողացել ապահովել իր երեխաներին։ Կինն ամուսնալուծված է և չի աշխատում։ Բայց, այդուհանդերձ, նա բավականին գումար էր ծախսում մեքենաներ վարձակալելու համար և վերջերս ուղևորության տոմս էր գնել։ Հոգեբաններն ու հոգեբույժները փորձում են կազմել նրա հոգեբանական պատկերը, իսկ շուտով նրա դեմ մեղադրանք կառաջադրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել