Գիտեք, որ իմ պաշտոնանկությունից հետո կրթության ոլորտին չեմ անդրադարձել բազմաթիվ պատճառներով:

Այսօր շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ երբ հանդարտվի քաղաքական իրավիճակը, հանգուցալուծվի այսօրվա բազմաշերտ քաղաքական կծիկը և ավարտվեն դասադուլները, իրենց բնականոն գործունեությունը պետք է վերականգնեն նաև կրթական հաստատությունները:

Գուցե ոմանք մտածեն, թե դրա ժամանակը չէ, բայց հաշվի առնելով խնդրի կարևորությունը, լուծումներ պետք է փնտրել և մշակել այսօրվանից:

Այդ լուծումները պետք է լինեն մաքսիմալ ճկուն, ուսանողակենտրոն, ոչ խտրական և միտված լինեն կրթության իրավուքնի լիարժեք իրացումը արդյունավետ դարձնելուն ՝ անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից:

Հատուկ ուշադրություն եմ հրավիրում թե պետական ավարտական քննությունների կազմակերպման, թե ընդունելության քննությունների պատշաճ անցկացման վրա: Ներքաղաքական գործընթացների հետևանքով մեր երեխաները չպետք է տուժեն:

Խնդրում եմ կրթության բնագավառի այսօրվա և ապագա պատասխանատուների ուշադրությունը այս հանգամանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել