168.am-ը գրում է

Audi ընկերությունը ներկայացրել է Q5 քրոսովերի երկարավուն տարբերակը, որը դարձել է գերմանական մակնիշի՝ մեծացված անվային բազայով առաջին արտաճանապարհայինը: Մոդելը, որը անվանումը Q5L է եւ նախատեսված է չինական շուկայի համար, դեբյուտել է Պեկինի ավտոսալոնում։

Audi Q5 անվային բազան եւ գաբարիտային երկարությունը ավելացել է 88 միլիմետրով: Դրա հաշվին երկրորդ շարքի ուղեւորների ոտքերի համար հաջողվել է ստանալ լրացուցիչ 110 միլիմետր ազատ տեղ: Ուղեբեռի մեկուսամասի ծավալը չի փոխվել եւ կազմում է 550 լիտր:

Audi Q5L-ը Չինաստանում կառաջարկվի հինգ լրակազմով եւ երկու շարժիչներով՝ երկլիտրանոց տուրբոքառորդակներով, որոնց հետահարվածը կազմում է 190 եւ 252 ձիաուժ:

Մոդելի բոլոր տարբերակները համալրվում են ռոբոտացված փոխանցումների տուփերով՝ երկու կցորդումներով, ինչպես նաեւ միացվող լիաշարժաբեր համակարգով: Audi Q5L-ի ամենահզոր տարբերակը տեղից ժամում մինչեւ 100 կիլոմետր արագություն է հավաքում 6,7 վայրկյանում:

Մոդելը նախատեսված է բացառապես չինական շուկայի համար: Երկարավուն արտաճանապարհայինի արտադրությունը կկազմակերպվի Չանչուն քաղաքում՝ Audi-ի եւ FAW-ի համատեղ ձեռնարկությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել