Artsakhpress.am-ը գրում է.
Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:
Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը:
2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ազատականացնելով շուկան և ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրելով օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունք:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/85390/quveyti-azgayin-aviapokhadroxy-hayastanic-kanonavor-chvertner-kirakanacni.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել