Անտանելի մեծ ծավալի ապատեղեկատվություն է դաշտում շրջանառվում: Ծավալը ահավոր է, իսկ աղբյուրները բազմազան: Տեղի է ունենում մանիպուլացման մեծագույն գործընթաց խաղի մեջ ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ, քանի որ ուղղակի նման իրավիճակում այլ կերպ հնարավոր չէ: Դրա համար պետք է շատ զգույշ ու ուշադիր լինել, մի քանի անգամ վերաճշգրտելով տեղեկությունները:
Զուգահեռ, իրավիճակներ են փոխվում ու պետք է լինել շատ զգոն ու մտածված քայլեր անել, կարծիքներ հայտնել: Միշտ պետք է հասկանալ, որ ժողովուրդը տեսնում է պրոցեսների միայն մեկ՝ արտաքին շերտը, իսկ պրոցեսները բազմաշերտ են ու հընթացս փոփոխվում են:
Նման պայմաններում անբեկանելի արժեքը շարունակում է մնալ ինքնիշխան պետության գաղափարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10211874225836656
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել