Ովքեր էին, որոնք չծնվեցին, չմկրտվեցին , բայց մահացան...
[պատ.՝ Ադամն ու Եվան ...նրանք ստեղծվել էին...] (նշեք հատվածը պատասխանը իմանալու համար)

333 թիվը Հայտնության «գազանի թվի -666»-ի կեսն է ... Ունի շատ տարօրինակ հատկություն...

Մինչև հիմա գտնված չէ մի փաստաթուղթ, որի վրա նշված լինի Ք.Ծ. 333 թիվը...
Ինչու՞:

[պատասխանեք ինքներդ  ..))))]

«Dark Shadows» ֆիլմի հերոսը, երկու հարյուր տարի գտնվելով դագաղում, տեղափոխվում է 1972թ.: Առաջինը, ինչ նա տեսավ, ցուցանակ էր՝ մի մեծ, դեղին տառով......որը նա համարեց Մեֆիստոֆելի խորհրդանիշ...

Հարց՝ ի՞նչ նշան էր դա:
[պատ.՝ McDonald]


Սկզբում այն կարմիր էր...սակայն Պետրոս 1-ի թագավորության օրոք դարձավ սպիտակ

Հարց՝ ի՞նչ էր դա:
[հարսնյաց զգեստ]

Վիկտոտ Հյուգոն ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել իր անկետան լրացնող  սահմանապահին, որ գրող է և վաստակում է իր հացը գրչով...

Սահմանապահը վերջապես «հասկացավ» և համապատասխան սյունակում գրեց Հյուգոյի մասնագիտությունը.... 
Հարց՝ ի՞նչ գրեց սահմանապահը:
[պատասխան. գրչավաճառ]

Կանադական թղթադրամների վրա հատուկ տպում էին շամանների ու կախարդների հմայական խոսքեր...

Հարց՝ ինչո՞ւ

[պատասխան . Հասարակ մարդիկ չար հոգիների հանդեպ ունեցած սարսափից երբեք չէին գրի այդ խոսքերը...այսպես երկրի իշխանությունը  պաշտպանում էր  թղթադրամները կեղծելուց]



Շարունակելի))))


Ինչո՞ւ անձրևից առաջ ծիծեռնակները ցածր են թռչում:

Ինչո՞ւ անձրևից հետո ծաղիկներն ավելի լավ են բուրում...
Ինչպե՞ս են չափել թռչնի թռիչքի բարձրությունը հնում ...


Կպատասխանե՞ք այս հարցերին, թե՞ ես պատասխանեմ... :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել