Ներքաղաքական լարվածությանը զուգահեռ մոռացության է տրվել մայրաքաղաքային կարգուկանոնը։ Մի քանի ամիս առաջ հրապարակված «աշխարհի ամենաանվտանգ քաղաքների» դասակարգման մեջ Երևանն ամենաանվտանգների ցանկում էր։ Էսօր Երևանում տիրում ա «Գյադաների ժամանակը»։ Ամեն փնթի բոշա Երևանի փողոցներում անում ա էն, ինչ ուզում ա, ու էս ամեն ինչը փորձում են վերածել քաղաքական ներկայիս իրադարձությունների խորհրդանիշի։ Հասկացանք, հրապարակի մեջտեղում և հարակից փողոցներում գավառական հրճվանքով ասֆալտին խորոված անելն ու Թաթուլի երգերի տակ գիշերային տրնգի տալն ինչ-որ չափով էմոցիոնալ պոռթկում էր, բայց, ժողովուրդ ջան, էս վիճակն արդեն չափերը անցնում ա։

«Թավշյա հեղափոխության» առաջնորդներ, կազմակերպիչներ, էս հարցերը ձեզ ամենաշատը պետք ա հետաքրքրեն, իշխանությունները սա կարող են անգամ միտումնավոր անել։ Դուք էլ ասում եք՝ էսօր ժողովրդի իշխանությունն է հաստատված, ուրեմն՝ անհապաղ միջոցներ ձեռնարկեք էս բարդակը վերացնելու համար։ 
Շատերն ասում են, որ «ոստիկանությունը հատուկ անտեսում ա, որ բարդակի վերածվի ու շարժումը անվանարկվի», բայց հատկապես այս պարագայում դուք պարտավոր եք ստիպել ոստիկանությանը, որ քայլեր ձեռնարկվեն։ Կոնկրետ Երևանի փողոցները դարձել են խիստ վտանգավոր, ու չզարմանաք, եթե շատ շուտով մասսայական անկարգությունների վերածվի էս ամեն ինչը։ Երեկվա վրաերթն էլ ավարտվեց նորածին երեխայի մահով... 

Հ.Գ. Ես շատ հեռու եմ էն մտքից, որ աշխարհում գոյություն ունեն կատարյալ հասարակություններ, բայց վստահ եմ, որ ցանկացած արատավոր երևույթ զարգանում կամ բացառվում է տվյալ երևույթի համար առկա միջավայրի առկայությունից։ Ժամանակին Բռաբուսներն ու Բենթլիները կոռուպցիայի, ամենաթողության ու իշխանական հղփացածության խորհրդանիշներ էին, այսօր՝ սիգնալ տվող ու «ճշտով փողոց փակող լավ տղերքի»։ Ժամանակին ասում էինք/էիք, որ անորակ հայկական սերիալները պետք ա վերացնել, որովհետև դեգրադացնում ա քաղաքացուն, այսօր շարժման հարթակից էլ սերիալի դերասան չմնաց, որ չմիանա շարժմանն ու ողջույնների չարժանանա։ ՕԵԿ-ների ու մնացած միացածների մասին՝ էլ չասած։ Լուրջ մտածելու տեղիք ունենք, ժողովուրդ։ Էս վիճակը պետք ա անհապաղ փոխել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել