«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,-«168 ժամ»-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը:


«Նրա խոսքով` քանի դեռ Թուրքիան պաշտոնա­պես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողա­նալով առաջ շարժվել դեպի քաղաքակիրթ երկիր: Օրանի խոսքով` Թուրքիայում ներկայումս ղե­կավարող ուժի պայմաններում զրոյացել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը` հայ-թուրքական արձանագրություններն այլևս թողնելով անցյալում: Ըստ նրա` հայկական դիվանագիտու­թյունը 2008 թվականին և դրանից հետո ամեն բան արեց, որպեսզի հայ-թուրքական արձա­նագրությունները պատմական ձեռքբերում դառ­նան երկու հարևանների քաղաքական կյանքում:

«Սակայն Էրդողանի իշխանությունը խոչընդոտեց դրան: Գյուլը ստորագրեց հայ-թուրքական արձա­նագրությունները, սակայն Էրդողանը որոշեց Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմա­նավորել հայ-թուրքական հաշտեցման գործըն­թացը, Էրդողանը նաև իշխանության պահպան­ման իր ծրագրերն ուներ, որոնք հիմնեց արտա­քին քաղաքական խնդիրների վրա` խնդիրներ քրդերի հետ, խնդիրներ Սիրիայում, այժմ Արևմուտ­քի հետ, ժամանակ առ ժամանակ՝ Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, և այս շարքը անվերջ է: Այս տրամաբանությունը մերժում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա, հենց այդ պատճառով այս արձանագրությունները վերջնականապես մահացան, ինչպես և դեռ չսկս­ված մահացավ քրդերի հետ հաշտեցման գործըն­թացը»,-ասաց Բասքըն Օրանը:


Նրա խոսքով ներկայումս կարգավորման հե­ռանկարներ չկան: Այդ հեռանկարները կբացվեն, ըստ Օրանի, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի, որը կառաջնորդվի այլ գաղափարախո­սություններով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել