«Այսօր իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերի ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքին և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով»:
Կից նյութն այստեղ